ԹՊՀ ուսումնական պրոցեսը վերականգնվել է

Ճավճավաձեի պողոտայում ոստիկանական ուժերով ցուցարարների խաղաղ ցույցը ցրելուց հետո Թբիլիսիի պետական ​​համալսարանի առաջին և երկրորդ մասնաշենքերում վերսկսվել է ուսումնական պրոցեսը, թեև ոստիկանությունը դեռևս մոբիլիզացված է ԹՊՀ շենքի շուրջը։

Փակ է նաև բուհի առաջին մասնաշենքի գլխավոր մուտքը, ուսանողներն ու դասախոսները ելումուտ են անում բակի պահեստային դռնով։

Ըստ առկա տեղեկությունների՝ չնայած ուսանողներին տեղեկացվել է ուսումնական գործընթացի վերսկսման մասին, նրանց զգալի մասը համալսարանում չէ։

Ռեկտոր Ջաբա Սամուշիայի աշխատասենյակի մոտ անվտանգության ապահովումն ուժեղացվել է: