Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից անցել է հազար օր. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձ է հղել ուկրաինացի ժողովրդին:
«1000 օր դուք, ուկրաինացի ընկերներ, պայքարում եք ձեր երկիրը պաշտպանելու, ձեր անկախությունը պաշտպանելու, ձեր ազատությունը պաշտպանելու համար։ Դուք պայքարում եք մեր անունից, եվրոպացիների անունից, բոլորի անունից, ովքեր ցանկանում են պաշտպանել իրենց ազատությունը ռուսական իմպերիալիզմից, ռուսական ստրկությունից, բռնակցումից և այլ հարևանների տարածքների նկատմամբ վերահսկողությունից։
Ձեր այս պայքարը, հարգելի ուկրաինացի ընկերներ, երբեք չի մոռացվի»,- ասել է նախագահը։