TI-ը և ISFED-ը դատապարտում են ՆԳՆ-ի գործողությունները

«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ-Վրաստան»-ը (TI) և «Արդար ընտրություններ»-ը (ISFED) համատեղ հայտարարություն են տարածել և դատապարտել խաղաղ ցուցարարների նկատմամբ Վրաստանի ներքին գործերի նախարարության բռնի ուժի կիրառումը։

Կազմակերպությունները կոչ են արել ՆԳՆ-ին գործել օրենքի պահանջներին համապատասխան:

«2024 թվականի նոյեմբերի 19-ի վաղ առավոտյան ՆԳՆ պարեկային և քրեական ոստիկանության միացյալ ուժերը, ինչպես նաև հատուկ նշանակության ստորաբաժանումները ցրել են Թբիլիսիի պետական համալսարանի դիմացի խաղաղ ցույցը​​։

Թբիլիսիի պետական ​​համալսարանի տարածքում ընտրությունների զանգվածային կեղծիքների պատճառով Վրաստանի քաղաքացիները երկու օր շարունակ բողոքի ցույցեր են անցկացնում։

Առավոտյան ժամը 7։00-ի սահմաններում ոստիկանները խաղաղ ցուցարարներին բռնի ուժով հեռացրել են ցույցի վայրից։

Վրաստանում ոստիկանությունն ամիսներ շարունակ բռնի գործողություններ է իրականացնում խաղաղ ցուցարարների դեմ՝ այդպիսով կոպտորեն խախտելով քաղաքացիների հավաքների և արտահայտվելու ազատությունները։

Ներքին գործերի նախարարությանը կոչ ենք անում գործել օրենքի պահանջներին համապատասխան, չհնազանդվել իշխող կուսակցության անօրինական առաջադրանքներին և գործել Վրաստանի օրենսդրությանը համապատասխան»,- ասված է հայտարարության մեջ։