Ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին հայտարարել է, որ «Ճանապարհային երթևեկության մասին օրենքն» ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:
Նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ առաջիկա երկու ամսվա ընթացքում նախարարությունը քաղաքացիներին մանրամասն կներկայացնի այն փոփոխությունները, որոնք տեղ են գտել օրենքում:
«Հուլիսի 1-ից արդեն կգործի բալային (100) համակարգը, որ վերաբերում է վարորդական իրավունքին: Արդեն սկսել ենք օրենքով նախատեսված քայլերի իրականացման նախապատրաստական աշխատանքները: Առաջիկա երկու ամսվա ընթացքում քաղաքացիներին կտեղեկացնենք, թե ինչ նոր կանոններ են գործելու, ինչպես են դրանք աշխատելու»- ասել է փոխնախարը:
Հիշեցնենք՝ «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի փոփոխությունները Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է այսօր՝ ապրիլի 21-ին։