Թբիլիսիում Ճավճավաձեի պողոտան այս պահին արգելափակված է։
Մայրաքաղաքում բողոքի ցույցերի կենտրոնն առաջիկա 24 ժամվա ընթացքում կլինի Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքի հարակից տարածքը (Ճավճավաձեի պողոտայում):
Կիրակի երեկոյան ցուցարարները փակել էին Վարազիխևիի Ճավճավաձեի և Մելիքիշվիլիի խաչմերուկի երթևեկությունը՝ հայտարարելով 24-ժամյա նախազգուշացման ակցիա։
Ցուցարարները բողոքում են կեղծված ընտրությունների դեմ՝ պահանջելով նոր ընտրություններ:
Նրանց խոսքով ծրագիրը մեկն է՝ մնալ տեղում մինչև այսօր երեկոյան ժամը ութը։
Հատկանշական է, որ նախազգուշացման ակցիային նախորդել էր Թբիլիսիի տարբեր բուհերի ուսանողների երթը «Վերադարձրու ձայնս» կարգախոսով, որը կանգ առավ խորհրդարանի մոտ` վերածվելով բողոքի ցույցի։ Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ չեն ճանաչում հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները: