Վրաստանի և Հունգարիայի վարչապետները Թբիլիսիում քննարկել են Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացված տարածքների բռնակցման հարցը։Այս մասին տեղեկացրել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին իր գործընկերոջ՝ Վիկտոր Օրբանի հետ համատեղ ասուլիսում:
Վրաստանի վարչապետը նշել է, որ հանդիպմանը ուշադրություն է դարձվել հատկապես մարտի 12-ին Աբխազիայում, այնուհետև ապրիլի 9-ին Ցխինվալիում անցկացված «ընտրությունների», ինչպես նաեւ տարածքի անվանափոխության հարցով անցկացված հանրաքվեի անօրինականության վրա:
«Վերոնշյալ իրադարձությունները ևս մեկ անգամ հաստատում են տեղում միջադեպերի հետազոտման միջազգային մեխանիզմների ներդրման, ինչպես նաև 2008թ․օգոստոսի 12-ի համաձայնագրով հրադադարի լիարժեք դադարեցման անհրաժեշտության մասին »,- ասել է Կվիրիկաշվիլին: