Երկրաշարժ՝ վրաց-թուրքական սահմանին

Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ Թբիլիսիի ժամանակով 13:02-ին Թուրքիայի հետ սահմանին  գրանցվել է երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Սև ծովում։

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5 բալ։ Առկա տեղեկության համաձայն՝ ստորգետնյա ցնցումներ զգացվել են Աջարիայի տարածքում։