Թբիլիսիի վերաքննիչ դատարանը «Վրաստանի երիտասարդ իրավաբաններ»-ի (GYLA) ընտրությունների արդյունքների չեղարկման մասին հայցը կքննի առանց բանավոր լսումների: Այս մասին տեղեկացնում է GYLA-ն։
«Կարծում ենք, որ վերաքննիչ դատարանը կողմերին պետք է հնարավորություն տար կարծիք արտահայտելու՝ հաշվի առնելով վերոնշյալ գործի կարևորությունը», — ասված է հայտարարությունում։
GYLA-ն նշում է, որ դատարանի որոշումը՝ նիստն անցկացնել առանց բանավոր նիստի, մտահոգիչ է:
Հիշեցնենք, նոյեմբերի 13-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժել էր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման», «Ուժեղ Վրաստան»-ի և «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի հայցերը՝ շրջանային հանձնաժողովների ամփոփ արձանագրությունների հիման վրա ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու վերաբերյալ։