Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հավաստիացրել է, որ երկրում ձևավորվել է լավագույն գործարար միջավայր։
«Մեր երկրում ստեղծվել է աշխարհի մասշտաբով լավագույն բիզնես միջավայրը, որը տարեցտարի ավելի ու ավելի է կատարելագործվում»,- ասել է Կվիրիկաշվիլին՝ ելույթ ունենալով Թբիլիսիում բացված Վրաստան-Հունգարիա գործարար ֆորումին:
Վարչապետը նշել է, որ ֆորումի անցկացումը երկու երկրների միջև բիզնես հարաբերությունների զարգացման ապացույցն է։
«Վրաստանը փոքր տարածությամբ, սակայն անհավատալի հզորություն ունեցող երկիր է, որ ռազմավարական նշանակության աշխարհագրական դիրք ունի: Մեր տնտեսությունը ազատ, արդար և ներգրավողական քաղաքականություն է իրականացնում»,-Կվիրիկիշվիլիի խոսքերն է մեջբերում «interpressnews.ge»-ն: