Վրաստանի Ազգային բանկը (ԱԲ) ազգային հավաքականի խաղացողներին «Եվրո-24»-ի կոլեկցիոն արծաթե մետաղադրամներ է հանձնել, իսկ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլին՝ 2024 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունում ձեռք բերած հաջողության համար ոսկե մետաղադրամներ:
Հանձնման արարողությունը կատարել է ԱԲ-ի նախագահի պաշտոնակատար Նաթիա Թուրնավան:
«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցանք անձամբ մետաղադրամներ հանձնել մեր ազգային հավաքականի անդամներին՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով փայլուն խաղի համար»,- ասել է ԱԲ նախագահի պաշտոնակատարը։
Թուրնավայի խոսքով՝ «Եվրո-24»-ին նվիրված հավաքածուի մետաղադրամները միշտ խորհրդանշականորեն կապված կլինեն Վրաստանի հավաքականի և վրացի ֆուտբոլիստների հաջողությունների հետ։