Varieties of Democracy (V-Dem) ինստիտուտը 2024 թվականի Ժողովրդավարության զեկույցում ասում է՝ վրաստանյան առկա զարգացումները հնարավոր է Վրաստանը վերածեն ավտոկրատ երկրի։
V-Dem-ն նշում է՝ 2023-ին Վրաստանը ցույց էր տալիս ժողովրդավարության վատթարացման նշաններ։
Նշվում է՝ 2024-ի ընտրություններից առաջ կառավարական հարձակումները քաղհասարակության և ընդդիմության վրա մտահոգություն են առաջացրել երկրի ժողովրդավարական ապագայի վերաբերյալ:
Ինստիտուտի գնահատմամբ՝ ընտրական հակասությունը խորացնում է Վրաստանի ժողովրդավարական ճգնաժամը, «եթե այդ միտումը շարունակվի, ապա այն կարող է Վրաստանը վերածել ինքնակալ երկրի»։
V-Dem-ը հրապարակել է գրաֆիկ, որը ցույց է տալիս 2016 թվականից ի վեր Վրաստանում ժողովրդավարության հետևյալ 4 ցուցանիշների անկումը. քաղաքական կուսակցությունների ատելության խոսք, ներկուսակցական ապատեղեկատվություն, քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններ և ազատ և արդար ընտրություններ:
Նշված գրաֆիկում զրոյին մոտ միավորը նշանակում է, որ իրավիճակը վատացել է։
«Ժողովրդավարության կողմնակիցներին և քաղաքացիական հասարակության անդամներին զրպարտելը, թե նրանք օտարերկրյա գործակալներ են, ցույց է տալիս կառավարության ապատեղեկատվական մարտավարությունը: Ընդդիմադիր հայցքներով քաղակտիվիստները ենթարկվում են հետապնդումների: Լարվածությունը սպառնում է ընտրությունների արդարությանը»,-ասվում է V-Dem-ի գնահատականում։