Վրաստանյան անկախ իրավաբանական Court Watch հասարակական կազմակերպության (ՀԿ) ձեռք բերած տեղեկությունների համաձայն՝ նոյեմբերին առաջին և երկրորդ ատյանի դատավորները կես միլիոն լարին գերազանցող հավելավճարներ կստանան։ Ըստ ՀԿ-ի տեղեկությունների՝ Արդարադատության բարձրագույն խորհուրդը համապատասխան որոշումը կայացրել է 2024 թվականի նոյեմբերի 11-ին։
Court Watch-ի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ դատավորները որպես հավելավճար կստանան իրենց պաշտոնական աշխատավարձի 50 տոկոսը, որն ընդհանուր առմամբ կազմում է 685 հազար 750 լարի։
Համաձայն «Ընդհանուր դատարանների մասին» օրգանական օրենքի՝ Court Watch-ը հրապարակում է դատավորների պաշտոնական աշխատավարձի չափի մասին տեղեկատվություն.
- Վերաքննիչ դատարանի նախագահ՝ 5800 լարի,
- Վերաքննիչ դատարանի փոխնախագահ՝ 5600 լարի,
- Վերաքննիչ դատարանի պալատի (կոլեգիայի) նախագահ՝ 5300 լարի,
- Վերաքննիչ դատարանի դատավոր՝ 5000 լարի,
- Շրջանային (քաղաքային) դատարանի նախագահ՝ 4600 լարի,
- Շրջանային (քաղաքային) դատարանի կոլեգիայի նախագահ՝ 4300 լարի,
- Շրջանային (քաղաքային) դատարանի դատավոր, մագիստրատուրայի դատավոր՝ 4000 լարի։
Court Watch-ի տեղեկություններով, դատավորների համար՝ ըստ զբաղեցրած պաշտոնների, գրվել են հետևյալ գումարները,
- Վերաքննիչ դատարանի 2 նախագահ՝ 5800 լարի,
- Վերաքննիչ դատարանի նախագահի 1 տեղակալ՝ 2800 լարի,
- Վերաքննիչ դատարանի 2-րդ պալատի նախագահ՝ 5300 լարի,
- Թբիլիսիի և Քութայիսիի վերաքննիչ դատարանների 85 դատավորներ՝ 212 հազար 500 լարի,
- Շրջանային դատարանի 23 նախագահներ՝ 52 հազար 900 լարի,
- Մարզային դատարանի կոլեգիայի 3 նախագահ՝ 6450 լարի,
- Շրջանային դատարանի դատավոր, մագիստրատ դատավոր (պաշտոններ չզբաղեցնող)՝ 200 — 400 հազար լարի։