Երկու կոալիցիա ԿԸՀ-ից պահանջել է չգրանցել իրենց պատգամավորներին

Խորհրդարանական ընտրություններում 5 տոկոսի շեմը հաղթահարած «Միասնություն-Ազգային շարժում» և «Հանուն փոփոխությունների» կոալիցիաները հրաժարվում են պատգամավորական մանդատներից։

Կոալիցիաների ընտրական ցուցակների անդամներն անհատական ​​հայտարարություններով դիմել են ԿԸՀ-ին և պահանջել չգրանցել իրենց պատգամավորներին և տեղեկանք չտրամադրել իրենց պատգամավոր ընտրվելու մասին։

Կոալիցիայի առաջնորներից Նիկա Գվարամիան նշել է, որ այս հայտարարությունը գրում են ոչ միայն ԿԸՀ-ի արդյունքներով կոալիցիայից ընտրված խորհրդարանի անդամները, այլև իրենց ընտրական ցուցակի բոլոր 82 անդամները։

«Այս ցուցակում բոլորս հրաժարվում ենք որևէ կերպ համագործակցել ընտրությունները գողացող և մեր հայրենիքում Ռուսաստանի Դաշնության շահերն արտահայտող ռեժիմի հետ»,- ասել է Գվարամիան։

«Միասնություն-Ազգային շարժում» կոալիցիայի ղեկավար Թինա Բոկուչավան ևս պաշտոնապես հայտարարել է, որ հրաժարվում են պատգամավորական մանդատներից: