Թբիլիսիում այցով գտնվող Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնը X սոցիալական ցանցում հրապարակել է նախագահ Զուրաբիշվիլիի հետ իր լուսանկարը և աջակցություն հայտնել վրաց ժողովրդին։
«Վրաստանը Եվրոպայի մի մասն է, և Ռուսաստանը չի կարող հաղթել, մենք վրաց ժողովրդի կողքին ենք ժողովրդավարության և ազատության համար պայքարում»,- գրել է Միհկելսոնը:
Նշենք, որ Վրաստան էին այցելել եվրոպական ութ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ։ Նրանք երեկ մասնակցել են Ռուսթավելիի պողոտայի հանրահավաքին և իրենց համերաշխությունը հայտնել վրաց ժողովրդին։