«Դաիտովե» կազմակերպությունը կիրակի օրը՝ նոյեմբերի 10-ին, ժամը 18:00-ին Ազատության հրապարակում հայտարարում է հավաք և երթ։ Հայտարարության մեջ ասվում է, որ երթով նոր միասնական պայքարի հիմքն է դրվում։
«Մեր խմբի յուրաքանչյուր անդամ իրական բողոքի հիմնական շարժիչ ուժն է, այժմ անհրաժեշտ է խմբում տիրող տրամադրությունը տեղափոխել փողոց։
Մենք գիտակցում ենք, որ շատերը տարբեր պատճառներով չի տեսնում սեփական դերը ընթացիկ գործընթացներում, ուստի ցանկանում ենք մաս կազմել բոլոր բողոքի ակցիաներին»,- ասված է խմբի հայտարարության մեջ։
Շարժումը կարևորում է յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը` կոչ անելով․
«Բոլորիդ սպասում ենք կիրակի։ Քանի դեռ գոնե մեկ մարդ շարունակում է պայքարել, այս կռիվն իմաստ ունի»։