Վրաստանյան եվրոպամետ ընդդիմության առաջնորդներն այս պահին (ժամը 12:20-ի դրույթամբ) հանդիպում են Եվրամիության դեսպանի հետ։
Ըստ մեդիաների (1, 2)՝ հանդիպումը դիվանագիտական ներկայացուցչության գրասենյակում շարունակվում է շուրջ մեկ ժամ։
ԵՄ դեսպան Պավել Հերչինսկու հետ են «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Նիկա Գվարամիան, «Ուժեղ Վրաստան»-ի առաջնորդներից Բադրի Ջափարիձեն և «Միասնություն — Ազգային շարժում»-ի առաջնորդներից Թինա Բոկուչավան։
Ընդդիմադիրները, հավանաբար, դեսպանին կհայտնեն ընտրակեղծիքների ապացույցների մասին։