Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովում իր ելույթում կոշտ բնորոշումներ է հնչեցրել Վրաստանի հասցեին։
Եվրոպացի առաջնորդը վերանայել է Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները և ուղղակիորեն ասել, որ երկրում ժողովրդավարության դեմ բազմաթիվ հարձակումներ են եղել։
«Մոլդովայում և Վրաստանում մի շարք հարձակումներ են եղել (ժողովրդավարության դեմ-հեղ.)՝ կիբերհարձակում, ընտրակաշառք, մանիպուլյացիա: Սա նկատել են բոլոր դիտորդները։ Ցանկանում եմ շնորհավորել Մայա Սանդուին վերընտրվելու կապակցությամբ, նաև հուսով եմ, որ Վրաստանը կամրապնդի իր եվրոպական ընտրությունը և իր ժողովրդավարական մոդելը»,- ասել է Մակրոնը։
Ի դեպ, այս պահին Բուդապեշտում ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Գագաթնաժողովում քննարկվելիք հիմնական թեման Եվրոպայի անվտանգության մարտահրավերներն են։ Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում են նաև թեմատիկ քննարկումներ միգրացիայի և տնտեսական անվտանգության, կապի, էներգետիկայի և տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և համաշխարհային առևտրի վերաբերյալ։