Վերաքննիչ դատարանը չեղյալ է համարել Թեթրիծկղարոյի քաղաքային դատարանի որոշումը և չի բավարարել ընտրությունների դիտորդական հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացրած բողոքներից ոչ մեկը. դատարանի որոշումը հրապարակվել է նիստի մեկնարկից 23 ժամ անց։
23 միասնական բողոքներից Թբիլիսիի վերաքննիչ դատարանը բավարարել է միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) պահանջը։
- ԿԸՀ-ն միջնորդել էր չեղարկել Թեթրիծկղարոյի դատարանի որոշումը՝ Ծալկայի Թեթրիծկղարոյի ընտրատեղամասերում էլեկտրոնային ընտրությունների վերաքվեարկման վերաբերյալ։
- Որոշ հասարակական կազմակերպություններ պահանջում էին որոշ ընտրատեղամասերում վերահաշվարկել քվեաթերթիկները, իսկ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան՝ չեղյալ համարել էլեկտրոնային բոլոր ընտրատեղամասերի արդյունքները, քանի որ, ըստ կազմակերպության, խախտվել է քվեարկության գաղտնիությունը։
Վերաքննիչ դատարանի կոլեգիան՝ Գոչա Դիդավայի ու Դիմիտրի Գվրիտիշվիլիի մասնակցությամբ և Դավիթ Ախալբեդաշվիլիի նախագահությամբ, գործը քննել է 21 ժամ։ Նրանք կրկնել են Թեթրիծկղարոյի դատարանում անցկացված փորձը, բայց, ի տարբերություն դատավոր Վլադիմիր Խուչուայի, չեն կարողացել քվեարկության գաղտնիության խախտում հայտնաբերել։