Վիզալիբերալիզացիայի կասեցում և պատժամիջոցներ Իվանիշվիլիին. ԵՄ պատգամավորներ

Եվրամիության (ԵՄ) երկրները համատեղ հայտարարություն են տարածել Վրաստանում ընտրակեղծիքների միջազգային հետաքննության անհրաժեշտության,  իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցների, վիզաների ազատականացման կասեցման վերաբերյալ:

Հայտարարությունը ստորագրել են Ավստրիայի, Բելգիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Իռլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Լատվիայի, Լեհաստանի խորհրդարանների արտաքին հանձնաժողովների ղեկավարները  և Եվրախորհրդարանի պատգամավորները:

ԵՄ անդամ երկրները Եվրամիությանը և նրա անդրատլանտյան դաշնակիցներին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Բիձինա Իվանիշվիլիի և Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրական գործընթացի խախտման բոլոր մեղավորների նկատմամբ։

Պահանջների թվում են առանց վիզայի ռեժիմի (վիզալիբերալիզացիայի) կասեցումը և բոլոր միջոցների սառեցումը, որոնք ներառված են Վրաստանի պետական ​​և հասարակական կառույցների օգնության և համագործակցության նախագծերում, և փոխարենը՝ ֆինանսական աջակցության ավելացումը քաղաքացիական հասարակությանն ու անկախ լրատվամիջոցներին:

Հայտարարության մեջ ընդգծված է, որ ստորագրողները «հաստատակամորեն աջակցում են վրաց ժողովրդին և նրա եվրոպական ընտրությունը», և իրենց խորապես մտահոգում են «Վրաստանի վերջին շրջանի ժողովրդավարական հետընթացը, ներառյալ հակաեվրոպական օրենքների ընդունումը, որոնք սահմանափակում են անկախ քաղաքացիական հասարակական կազմակերպությունների և մարդու իրավունքները»:

Եվրախորհրդարանի հանձնաժողովների ղեկավարները նաև խոր մտահոգություն են հայտնել, որ «հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններն անցել են բազմաթիվ աննախադեպ միջադեպերով և համակարգված խախտումներով, որոնք արձանագրվել են միջազգային դիտորդների կողմից»։

Հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ: