Վրաց-ամերիկյան հարաբերությունները կդիմանան ցանկացած փոփոխության․ դեսպան

Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանն կարծիքով՝ ԱՄՆ նախագահական և Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն ազդի երկու երկրների ժողովուրդների հարաբերությունների վրա։

Ըստ դեսպանի՝ ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները կդիմանան ցանկացած քաղաքական փոփոխություններին և քաղաքական տրամադրություններին:

«Ես իսկապես հավատում եմ, որ անկախ նրանից, թե ինչ կլինի Վրաստանի կամ ԱՄՆ ընտրությունների արդյունքում, Վրաստանի Միացյալ Նահանգների ժողովուրդների, մեր ընկերությունների, համալսարանների, բիզնես ոլորտի, վերլուծական կենտրոնների, հաստատությունների, զինվորականների,  իրավապահ մարմինների միջև հարաբերությունները կդիմանան ցանկացած քաղաքական ընտրության, անկախ նրանից, թե ինչ արդյունք կլինի ցանկացած երկրում», — ասել է Դաննիգանը:

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթում է հանրապետական ​​Դոնալդ Թրամփը։ Դեմոկրատական ​​կուսակցությունից նրա մրցակիցը փոխնախագահ Կամալա Հարիսն է։

Ամերիկյան ընտրական համակարգի համաձայն՝ նախագահական ընտրությունների հաղթողին վերջնականապես կորոշի նահանգներից կազմված ընտրական կոլեգիան։ Հաղթելու համար թեկնածուներին անհրաժեշտ է 538-ից առնվազն 270 ձայն:

Զուրաբիշվիլին ու Կոբախիձեն շնորհավորել են Թրամփին