Գորիի շրջանային դատարանը չի բավարարել «Իմ ձայն»-ի հայցը

Գորիի շրջանային դատարանը չի բավարարել «Իմ ձայնը» դիտորդական առաքելության հայցը՝ ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։

Գորիի 32-րդ ընտրատարածքում դիտորդական առաքելությունը պահանջել էր չեղյալ համարել 14 ընտրական տեղամասերի արդյունքները, քանի որ, ըստ պահանջատերերի, խախտվել է ընտրողների քվեարկության գաղտնիության սահմանադրական իրավունքը։

Գորիի շրջանային դատարանի դատավոր Նինո Գոգատիշվիլին հրաժարվել է բավարարել միջնորդությունը։

«Իմ ձայնի» ներկայացուցիչներն այս որոշումը բողոքարկելու են վերաքննիչ դատարանում։

Հիշեցնենք, որ Թեթրիծկղարոյի դատարանը չեղյալ է համարել Թեթրիծկղարոյի և Ծալկայի էլեկտրոնային 30 ընտրատեղամասի արդյունքները՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու գործով