«Ուժեղ Վրաստան»-ի առաջնորդ Մամուկա Խազարաձեն սոցցանցում գրել է, որ իրեն Գլխավոր դատախազությունից կանչել են հարցաքննության՝ վկայի կարգավիճակով։
Գործն առնչվում է ԿԸՀ-ի դիմումի հիման վրա սկսված հետաքննությանն` ընտրությունների հնարավոր կեղծմանը։
Խազարաձեի խոսքով՝ ինքը հարցաքննության է ներկայանալու հոկտեմբերի 26-ի ընտրակեղծիքների ապացույցներով։
«Ինձ հարցաքննության են կանչել գլխավոր դատախազությունից՝ վկայի կարգավիճակով, ես կգնամ ընտրակեղծիքների ապացույցներով: Մենք հաղթելու ենք ամենուր:
Այսօր ժամը 3-ին հավաքվում ենք քաղաքային դատարանի մոտ, պայքարը շարունակվում է»,- գրել է Խազարաձեն։
Խազարաձեն նաև հավելել է, որ այսօր, իհարկե, չի ներկայանա դատախազություն, որովհետև պատրաստվում է միանալ ժամը 15.00-ի բողոքի ակցիային: