Այսօր ընդդիմադիր կուսակցությունները, Սպորտի պալատի փոխարեն, հավաքվելու են Թբիլիսիի վերաքննիչ դատարանի մոտ, Facebook սոցցանցում գրել է «Կոալիցիա փոփոխությունների համար» միավորման առաջնորդ Նիկա Մելիան։
Մելիան կոչ է արել բնակչությանը` ժամը 15։00-ին հավաքվել Թբիլիսիի վերաքննիչ դատարանի մոտ։
«Այսօր` ժամը 3-ին Թբիլիսիի վերաքննիչ դատարանը պետք է քննի ոչ կառավարական կազմակերպությունների բողոքները շրջանների անվավերության վերաբերյալ։
Երեկ Թեթրիծկղարոյում տեղի ունեցավ կարևոր իրավական նախադեպ, որտեղ դատավորը կայացրեց կարևոր որոշում: Անհրաժեշտ է այսօր ժամը 3-ին գնալ Թբիլիսիի վերաքննիչ դատարան և պահանջել արդար դատավարություն՝ ամենուր»,- գրել է Մելիան:
Հիշեցնենք, որ Նիկա Մելիան երեկ ակցիայի ժամանակ հայտարարել է, որ ակցիաները կանցկացվեն ամեն օր, և ցուցարարների հիմնական պահանջը նոր ընտրությունների անցկացումն է։ Մելիան ասել է՝ ակնկալում ենք, որ մոտ ապագայում ցույցերը կվերածվեն աճող բողոքի շարժման, որը «կտապալի ռուսական ցուցումներով և գործողություններով հայտնի Իվանիշվիլիի ռեժիմը»: Մելիան նաև հավելել է, որ նոյեմբերի 5-ի ժամը 14:00-ին Սպորտի պալատի մոտ տեղի է ունենալու բողոքի ցույց։