Նախագահը՝ Թեթրիծկղարոյի դատարանի որոշման մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Թեթրիծկղարոյի և Ծալկայի էլեկտրոնային 30 ընտրատեղամասի արդյունքների չեղարկմանը։

«Վրաստանը կփրկվի. հայտնվեց մեկ պարկեշտ դատավոր և բազմաթիվ անհայտ հերոսներ, չմոռանանք, որ հավատարիմ և ջերմեռանդ քաղաքացուն այս երկրում ոչինչ hետ չի պահի։ Այսօր բոլորը միասին ստեղծում են հսկայական ուժ, որը պաշտպանում է երկիրը և կպաշտպանի հավերժ»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Հիշեցնենք, որ դատարանը չեղյալ է համարել Թեթրիծկղարոյի և Ծալկայի էլեկտրոնային 30 ընտրատեղամասի արդյունքները՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու գործով։

Թեթրիսծկարոյի և Ծալկայի 30 ընտրատեղամասի արդյունքները չեղյալ են հայտարարվել