Դատարանը չեղյալ է համարել Թեթրիսծկարոյի և Ծալկայի էլեկտրոնային 30 ընտրատատեղամասի արդյունքները՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու գործով։
«Սա շատ կարևոր նախադեպ է, դա պետք է տեղի ունենա բոլոր էլեկտրոնային ոլորտներում, որտեղ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան խախտումներ է արձանագրել», — նշել է Վրաստանի նախկին օմբուդմեն Նինո Լոմջարիան տարարծած հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA) կոչ էր արել անվավեր ճանաչել Էլեկտրոնային ընտրությունների արդյունքները հիշյալ ընտրատեղամասերում:
«GYLA-ն վիճարկում է, որ քվեարկության օրը զանգվածաբար խախտվել է ընտրողների քվեարկության գաղտնիության սկզբունքը, ինչը խախտում է Վրաստանի Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքի գաղտնիությունը», — նշված է ՀԿ-ի տարածած հաղորդագրությունում։
GYLA-ի դիտորդական առաքելությունը ներկայացրել է 11 բողոք նախընտրական շրջանում խախտումների վերաբերյալ։ Ընտրությունների օրը GYLA-ն արձանագրել է 589 խախտում: