Երեկվա օրը համառոտ. նոյեմբերի 4

Թբիլիսիում` խորհրդարանի շենքի դիմաց ընտրություններից հետո ընդդիմադիր երեք կուսակցությունների կազմակերպած բողոքի հերթական ցույցն անկացվեց: «Կոալիցիա փոփոխությունների համար», «Միասնություն — Ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» արևմտամետ ուժերի առաջնորդների հետ ցուցարարները «Սադգուրիս մոեդանի» հրապարակից շարժվել են դեպի Ռուսավելիի պողոտա։ Ցուցարարները միացել են խորհրդարանի դիմաց հավաքված քաղաքացիներին, ինչից հետո Ռուսթավելիի պողոտայում երթևեկությունը արգելափակվել էր։ Ընդդիմությունը գործողությունների ծրագիր է ներկայացրել: Խորհրդարանի բակում հատուկջոկատայիններ և ոստիկանական ուժեր էին մոբիլիզացված:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ընտրություններն անցկացրել է յուրաքանչյուր ընտրատեղամասին կցված «զանգերի կենտրոնի» միջոցով:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։

Զուրաբիշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին վերընտրվելու կապակցությամբ՝ նշելով, որ «Մոլդովայի հաղթանակը Վրաստանի հաղթանակն է»։

Վրաստանի խորհրդարանի նախագահ և իշխող կուսակցության քաղխորհրդի անդամ Շալվա Պապուաշվիլին ճեպազրույց է անցկացրել «Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակում։ Խոսելով հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններին «Վրացական երազանքի» պատվիրակների մասնակցության մասին՝ էլեկտրոնային շնորհանդեսում ցույց է տվել Վրաստանի քարտեզը՝ նշելով, որ բոլոր երեսուն ընտրատարածքներում պատվիրակներ են ունեցել, ովքեր հանդիպումներ են ունեցել բնակչության հետ։

2024 թվականի հոկտեմբերի 26-ի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող «Իմ ձայնը» հասարակական կազմակերպությունների կոալիցիան պահանջում է հետաքննություն սկսել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) աշխատակիցների նկատմամբ։

«Իմ ձայնը» դիտորդական առաքելության հիմնադիրներից Լոնդա Թոլորաիային դատախազությունը կանչել է հարցաքննության:

Նոյեմբերի 4-ից Վրաստանում հայտարարվել է գրիպի դեմ անվճար պատվաստում բոլորի համար՝ մինչև պատվաստանյութերի սպառումը։

ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Ալբանիայի հետ տնային խաղում տեղի ունեցած միջադեպերի համար։