Ռուսթավելիի պողոտան փակվեց

Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում երթևեկույթունն արգելափակվել է. այս պահին խորհրդարանի մոտ հավաքվում են քաղաքացիական հասարակության և ընդդիմության անդամները։ Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը:

Քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի կողմից «կեղծված և գողացված» ընտրությունների դեմ:

Այս պահին խորհրդարանի մոտ ոստիկանության հատուկ մոբիլիզացիա է. իրավապահները ներկա են ինչպես Չիտաձեի, այնպես էլ Ապրիլի 9-ի, ինչպես նաև Ճիճինաձեի փողոցներում։

Երեք եվրոպամետ ընդդիմադիր միավորումների երթը «Սադգուրիս մոեդանի» հրապարակից շարժվում է դեպի Ռուսթավելիի պողոտա։ Ընդդիմադիր քաղաքական գործիչները կզբաղեցնեն ամբիոնը և հանրահավաքի եկած հանրությանը կներկայացնեն գործողությունների ծրագիրը։

Ընդդիմադիր կուսակցությունները և Վրաստանի նախագահը խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծված և «գողացված» են համարում, չեն ճանաչում դրանք և պահանջում  են նոր ընտրություններ անցկացնել՝ Միջազգային ընտրական վարչության կողմից։ Այս ընտրություններում բնակչության 90 տոկոսը քվեարկել է էլեկտրոնային համակարգերի միջոցով։

ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանքը» շարունակում է իշխանության ղեկին մնալ չորրորդ ժամկետով։

Վրաստանի դատախազությունը ԿԸՀ-ի դիմումի հիման վրա հետաքննություն է սկսել խորհրդարանական ընտրությունների ենթադրյալ կեղծման փաստով։ Նախագահը, որոշ ընդդիմադիրներ և մի շարք դիտորդական ՀԿ-ներ այս գործով հրավիրվել է հարցաքննության։