Հետընտրական Վրաստանի իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ. Լեյեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Այս մասին սոցցանցում գրում է Եվրահանձնաժողովի նախագահը:

Եվրահանձնաժողովի նախագահն ասել է՝ հետընտրական Վրաստանի իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ:

«Եթե ​​Վրաստանը ցանկանում է պահպանել իր ռազմավարական կողմնորոշումը դեպի ԵՄ, մեզ պետք են կոնկրետ գործողություններ ղեկավարության կողմից։ Մեր ընդլայնման զեկույցը ցույց է տալիս ճանապարհը», — X-ում գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս բանակցություններ սկսել Վրաստանի հետ