Վրաստանի խորհրդարանի բակում հատուկջոկատայիններ և ոստիկանական ուժեր են մոբիլիզացվում:
Ուշագրավ է, որ հատուկջոկատայինների և ոստիկանական ուժեր մոբիլիզացիան սկսվել է մինչ լայնածավալ ակցիայի մեկնարկը:
Հիշեցնենք, որ ժամը 19:00-ին խորհրդարանի դիմաց բողոքի ցույց է նախատեսված։
Մինչ ակցիան՝ ժամը 17:00-ին, տեղի կունենա բողոքի երթ, որը կմեկնարկի մետրոյի «Սադգուրիս մոեդանի» կայարանից. հավաքված քաղաքական գործիչները և հասարակությունը կմիանան խորհրդարանի դիմաց անցկացվող ակցիային։
Ընդդիմության առաջնորդները մի քանի օր առաջ հայտարարեցին, որ բողոքելու են հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ։
Ընտրությունների արդյունքների չեղարկում և նոր ընտրությունների նշանակում՝ սա է վրաց ժողովրդի հիմնական պահանջը։ Ընդդիմության երկարաժամկետ պլանի մասին քաղաքացիները կիմանան հանրահավաքում, որը ենթադրում է համակարգված պայքար նոր ընտրություններ անցկացնելու համար։