Թբիլիսիում այսօր հանրահավաք է նախատեսվում

Այսօր՝ նոյեմբերի 4-ի երեկոյան Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում հանրահավաք տեղի կունենա։

Քաղաքացիները ժամը 19:00-ին կհավաքվեն Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ:

Հանրահավաքը տեղի է ունենում ընտրություններից հետո իններորդ օրը, որի պաշտոնական արդյունքները չեն ճանաչում ընտրական շեմը հաղթահարած չորս ընդդիմադիր միավորումները։ Նրանք պահանջում են նոր ընտրություններ:

Հանրահավաքի նախապատրաստմանը մասնակցել են «Հանուն փոփոխությունների կոալիցիան», «Միասնություն-ազգային շարժումը» և «Ուժեղ Վրաստանը»։ Ինչ վերաբերում է «Հանուն Վրաստանի» կուսակցությանը, ապա առաջնորդ Գիորգի Գախարիան ասել է, որ իրենք կենտրոնացած են ընտրակեղծիքների ապացույցներ հավաքելու վրա, բայց կմիանան բողոքի ակցիային: