Նոյեմբերի 4-ից Վրաստանում հայտարարվել է գրիպի դեմ անվճար պատվաստում բոլորի համար՝ մինչև պատվաստանյութերի սպառումը։
Այս տարի Վրաստանի առողջապահության նախարարությունը ներմուծել է նոր շտամներին հարմարեցված Abbott Biologicals BV պատվաստանյութը։
Պետական ծրագրով Վրաստանը ձեռք է բերել 200 հազար պատվաստանյութ, մի մասն արդեն օգտագործվել է, ռիսկային խմբերը պատվաստվել են անվճար։
Խորհուրդ է տրվում պատվաստել 6 ամսականից բարձր երեխաներին։ Վրաստանում պատվաստման կետերի ցանկը՝ այստեղ: