Ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը դատարանի օգնությամբ ԿԸՀ-ից տեղեկատվություն է պահանջում հոկտեմբերի 26-ին կայանալիք ընտրությունների մասին։
Կուսակցության առաջնորդ Նաթիա Մեզվրիշվիլին ճեպազրույցում ասել է, որ իրենք հետաքրքրված են «Սմարթ Մատիկ» ընկերության հետ կնքված պայմանագրի մանրամասներով, որից էլ պետությունը գնել է էլեկտրոնային սարքերը։
Մեզվրիշվիլիի խոսքով` իրենք ուզում են պարզել էլեկտրոնային սարքերում ընտրողների միասնական ցուցակի պահպանման և ջնջման մասին մանրամասները։
Հիշեցնենք՝ ըստ ԿԸՀ-ի, Վրաստանում հոկտեմբերի 26-ին անցկացված ընտրություններում հաղթել է «Վրացական երազանքը», որ շարունակում իշխանության ղեկին մնալ չորրորդ ժամկետով։