«Միջազգային հանրապետական ինստիտուտի» (IRI) նախագահ Դենիել Թվինինգը սոցցանցում արձագանքել է Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ամերիկացի սենատոր Ռոջեր Ուիքերի հայտարարությանը՝ նշելով, որ նման թերի ընտրությունները անհնարին են դարձնում Եվրամիությանը Վրաստանի անդամակցությունը:
«Խիստ խոսքեր ուժեղ սենատորից: Հուսանք, Վրաստանի ղեկավարությունը հասկանում է, թե ինչն է վտանգված, քանի որ վրացիների 90 տոկոսը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, ինչն անհնար է դարձնում նման թերի ընտրությունները»,- X-ում գրել է IRI-ի նախագահը։
Սենատոր Ռոջեր Ուիկերն ասել է, որ Վրաստանի քաղաքացիները «արժանապատիվ, թափանցիկ և օրինական ընտրական գործընթացի փոխարեն՝ ֆարս են ստացել»։
Նրա խոսքով, խարխլվել է Վրաստանի քաղաքացիների ժողովրդավարական ընտրությունը։ Տեղի են ունեցել համատարած խախտումներ, այդ թվում՝ ահաբեկում, բռնություն, ձայների գնում, արդյունքները կտրուկ տարբերվում են անկախ էքզիթ փոլերից, ինչպես նաև նախորդ ընտրությունների միտումներից:
Նշենք, որ IRI-ը 2024 թվականի հոկտեմբերի 26-ի ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականցրել: