Ռուսաստանը մեր ռազավարական գործընկերն է, բայց մենք միշտ դեմ ենք արտահայտվել Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելուն: Սերժ Սարգսյանի խոսքերն է մեջբերում «Interpressnews»-ը` հղում անելով «Deutsche Welle»-ին:
Գերմանական պարբերականին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել է.
«Ես երբեք չեմ ասել, թե Ռուսաստանը մեր հովանավորն է և ընդհանրապես որ ինչ-որ մի երկիր եղել է կամ կարող է լինել մեր հովանավորը: Ռուսաստանը երբեք Հայաստանի համար այն դերը չի խաղացել, ինչ խաղում է Թուրքիան Ադրբեջանի համար»: Սերժ Սարգսյանն ասում է` Ղարաբաղյան հակամարտության պատասխանատվությունը Բաքուն է կրում, հավելելով, որ Երևանը չի ընդունում Ղարաբաղի անկախությունը` իրավիճակն էլ ավելի չլարելու համար: