«Վրաստանի հայ համայնք»-ը բողոքի ցույցեր կանցկացնի Թբիլիսիում

(FILES) A file photo taken on April 24, 2009 shows the European Union flag and national flags in front of the European Parliament in Strasbourg, eastern France. The Nobel Peace Prize was on October 12, 2012 awarded to the European Union, an institution currently wracked by crisis but is credited with bringing more than a half century of peace to a continent ripped apart by World War II. AFP PHOTO / FREDERICK FLORIN

«Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ն, ելնելով իր սահամանադրական իրավունքից, բողոքի խաղաղ ցույց կկազմակերպի Թուրքիայի դեսպանատան առջև։ 

«Անցյալ տարվա իրողությունը, որ որոշ հարցերի պատճառ դարձավ համայնքում, ստիպեց մեզ հայտարարությամբ հանդես գալ, որպեսզի քաղաքացին տեղյակ լինի իր իրավունքներից․ «Վրաստանի հայ համայնքը» չի հրաժարվելու բողոքի խաղաղ ցույց անցկացնելու իր սահամանադրական իրավունքից»,- «Ալիք»-ի հետ զրույցում  նշեց «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության տեղեկատվական բաժնի պատասխանատու Ալեքսանդր Օհանյանը:

Հիշեցնենք, որ «Վրաստանի հայ համայնք»-ը տարածած հայտարարություն մեջ նշում է, որ պատրաստվում է իրականացնել Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված  բոլոր ավանդական միջոցառումները:

«Հասարակության հետաքրքրության աճին ի տես՝ անհրաժեշտ ենք համարում հայտարարել, որ հայ ժողովրդի 1915-23թթ․ Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված՝ Վրաստանի հայ համայնքի կողմից կազմակերպված բոլոր ավանդական միջոցառումները (ապրիլի 23-ի և 24-ի ցույցերը Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ) կկայանան»։

Հշեցնելով, որ խոսքի և հավաքների ազատությունը երկրի յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է, կազամակերպությունը հայտարարությունում մեջբերում է նաև Վրաստանի Սահմանադրության 25-րդ կետով սահմանված նորմերը «Բոլորը, բացի այն անձանցից, ովքեր մտնում են Ներքին Գործերի նախարարության կամ Պաշտպանության նախարարության կազմում, իրավունք ունեն առանց նախնական զգուշացման հավաքվել հրապարակայնորեն և անզեն, ինչպես փակ տարածությունում, այնպես էլ  ցանկացած այլ վայրում»։

Բողոքի խաղաղ ակցիայի մասին «Վրաստանի հայ համայնք»-ը նախապես տեղեկացրել է Թբիլիսիի քաղաքապետարանին։

«Մենք՝ Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիներին ներկայացնող «Վրաստանի Հայ Համայնք»-ը, հուսով ենք, որ Վրաստանը՝ մեր տունը և միաժամանակ Հայաստանի և հայ ժողովրդի հետ բարիդրացիության և եղբայրության բազմադարյա ավանդույթներով կապված երկիրը հանդիսանալով՝ չի դառնա աշխարհի այն միակ պետությունը, որտեղ հայերին արգելված կլինի անցկացնել հրապարակային հավաքներ՝ նվիրված հայ ժողովրդի Ցեղասպանության տարելիցին»,-ասված է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախաշեմին «Վրաստանի հայ համայնք»-ի տարածած  հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝  «Վրաստանի հայ համայնք»-ը  Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի խաղաղ ակցիա է անցկացնում ավելի քան 10 տարի։ 2016թ․-ին, սակայն, որոշում ընդունվեց այն անցկացնել Հավլաբարում։

«Ելնելով երկրում և տարածաշրջանում այսօր տիրող լարված և բարդ իրավիճակից, հաշվի առնելով Վրաստանի իշխանությունների մտահոգությունը, դիրքորոշումը և հորդորը, սպասվելիք սադրանքներից զերծ մնալու համար, Վրաստանի Հայ Համայնքը որոշում է կայացրել այս տարի ձեռնպահ մնալ թուրքական դեսպանատան մոտ անցկացվող ապրիլի 24-յան ավանդական ցույցից: 24 ապրիլի 14:00-ին ծրագրված միջոցառումն այս անգամ, որպես բացառություն, կանցկացվի Հավլաբարում` սբ.Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում»,-անցյալ տարի նման պարզաբանում էր արվել հայտարարությունում:

Թողնել պատասխան