Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին պնդել է, որ ընտրությունների օրը քաղաքացիների քվեարկության գաղտնիությունը չի խախտվել։
Ըստ Կալանդարիշվիլիի, գուցե քվեաթերթիկի հետևի մասում մարկերի հետք է երևացել, բայց «դա չի նշանակում, որ ինչ-որ մեկի ընտրությունը հասանելի է ինչ-որ մեկին»։
Պատճառն այն է, որ ընտրություններից հետո մի շարք օգտատերեր լուսանկարներ են տարածել, որտեղ երևում է, որ քվեարկությունից հետո մարկերը հետք է թողնում քվեաթերթիկի հակառակ կողմում՝ դրանով իսկ խախտելով քվեարկության գաղտնիությունը։ Սրա մասին խոսել են նաև հասարակական կազմակերպություններն ու ընդդիմադիր կուսակցությունները։
ԿԸՀ-ն պնդում է, որ այն քվեաթուղթը, որի վրա քաղաքացիները ներկում էին իրենց նախընտրած քաղաքական ուժին, նախատեսվածից շատ ավելի հաստ է։