Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ճեպազրույցում դատախազություն կանչի վերաբերյալ ասել է, որ այն «տարօրինակ կերպով համընկնում է Դիմիտրի Մեդվեդևի ցուցումների հետ»։
Հոկտեմբերի 28-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դիմիտրի Մեդվեդևը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին անվանել է խամաճիկ. ասել է՝ Զուրաբիշվիլիին պետք է պաշտոնանկ անել և ձերբակալել:
Նա նաև գերատեսչությանը կոչ է արել «հաշվեհարդար չտեսնել նախագահի հետ»:
«Դիմում եմ դատախազությանը. հասարակությունը ձեզնից հետաքննություն է խնդրում, ոչ թե իմ ապացույցները: Որևէ մեկը չի ակնկալում, որ այս իրավիճակում դատախազությունը քաղաքական գործընթաց կսկսի նախագահի դեմ։ Դրանք տարօրինակ կերպով համընկնում են Մեդվեդևի ցուցումների հետ»,- ասել է նախագահը:
Ի դեպ, Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել խորհրդարանական ընտրությունների «ենթադրյալ կեղծման» փաստով՝ հարցաքննության կանչելով նախագահ Զուրաբիշվիլիին։
Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Վրաստանի նախագահը, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները «անհիմն մեղադրանքներով հարձակվում են ԿԸՀ-ի վրա, վնասում ԿԸՀ-ի հեղինակությանը»։
Հայտարարության մեջ ԿԸՀ-ն դատախազությանը հանձնարարել է «պարզել հանգամանքները, արդյոք նախագահի և քաղաքական գործիչների հայտարարությունները համապատասխանում են իրականությանը», սկսել և իրականացնել հետաքննություն։