Շվեդիայի կառավարությունը դադարեցնում է համագործակցությունը Վրաստանի հետ

Շվեդիայի կառավարությունը Վրաստանի հետ անմիջական պաշտոնական համագործակցության դադարեցման մասին է հայտարարել։ Նշվում է նաև, որ Շվեդիան Վրաստանի քաղաքացիական հասարակությանը կհատկացնի 25 մլն կրոն (մոտ 2 միլիոն 170 հազար եվրո)։

«Վրաստանում [իրավիճակը] արդեն տևական ժամանակ է, ինչ շատ տագնապալի է: Սա ամրապնդվում է շաբաթ օրը խորհրդարանական ընտրություններից միջազգային դիտորդների արձանագրած խախտումների մասին հաղորդումներով», — գրել է Շվեդիայի զարգացման համագործակցության և արտաքին առևտրի նախարար Բենյամին Դուսան։

Դուսան անդրադարձել է Վրաստանում քաղաքացիական հասարակությանն իր ժողովրդավարական դերի կատարումը կանխելու փորձերին, այդ թվում՝ սահմանափակող օրենսդրության միջոցով, որոնք, ըստ նրա, հակասության մեջ են մտնում Եվրամիության նորմերի և արժեքների հետ։

Դուսայի խոսքով՝ համագործակցությունն ապագայում կարող է վերականգնվել, եթե Վրաստանը շարունակի գնալ դեպի Եվրամիություն։

Շվեդիայի կողմից Վրաստանին հատկացվող օգնությունը կազմում է տարեկան 200 մլն կրոն (մոտ 17 միլիոն 368 հազար եվրո):