Երեկվա օրը համառոտ. հոկտեմբերի 28

Հոկտեմբերի 28-ին Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ Ռուսթավելիի պողոտայում հանրահավաք անցկացվեց: Ընդդիմությունը նոր ընտրություններ է պահանջել, Զուրաբիշվիլին երդվել է մինչև վերջ ժողովրդի կողքին մնալ:

Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները «Թբիլիսի Մարիոթ» հյուրանոցում հանդիպել են դիվանագիտական ​​կորպուսին:

Վրաստանյան չորս ընդդիմադիր ուժերը՝ «Վրաստանի համար» կուսակցությունը, «Կոալիցիա փոփոխությունների համար» միավորումը, «Միասնություն — Ազգային շարժում» կոալիցիան և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան, հրաժարվում են խորհրդարանական մանդատներից:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, որ ժամանել էր Ռուսթավելիի պողոտայի «Մարիոթ» հյուրանոց, քաղաքացիները սուլոցներով ու բղավոցներով են ուղեկցել։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը 28-29-ին Թբիլիսի կատարելիք այցի ընթացքում ինչ էլ ասի, նա չի ներկայացնում Եվրամիությունը, ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Ընտրությունների կեղծարարությունների սխեմա է բացահայտվել. «Իմ ձայնը»

Վրաստանյան «Արդար ընտրություններ» (ISFED) հասարակական կազմակերպությունը, որը հետևել է խորհրդարանական ընտրություններին և ձայների զուգահեռ հաշվարկ է կատարել, չի հրապարակի ընտրությունների արդյունքներին զուգահեռ հաշվարկի տվյալները։

Վաշինգտոնը դատապարտում է միջազգային նորմերի բոլոր խախտումները Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն արձագանքել է Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին։

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերը, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ Նիլս Ուշակովսը և Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության նախագահ Սերգեյ Լագոդինսկին համատեղ հայտարարություն են տարածել:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X սոցիալական ցանցում արձագանքել է Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին։ Նա նշել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո նախատեսում են Վրաստանի հարցը ներառել Բուդապեշտում Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական հանդիպման օրակարգում։

Եվրամիության (ԵՄ) բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Եվրահանձնաժողովը համատեղ հայտարարություն են տարածել հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։

Ընտրությունների ընթացքում նկատված խախտումների մասին հաղորդումները պետք է մանրակրկիտ հետաքննվեն, սոցցանցում հայտարարել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Փարա Դախլալան։

Ներկայացրել ենք «Անկախ դիտորդ»-ի նախնական հաղորդագրությունը Վրաստանի խորհրդարանական ընտրությունների մասին:

Միջազգային դիտորդական կազմակերպությունները մամուլի ասուլիս են հրավիրել Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ և ներկայացրել իրենց նախնական գնահատականները նախընտրական շրջանի և ընտրությունների օրվա մասին։