«Իրանի կողմից վրաստանյան ԲՈՒՀ-երի դիպլոմների ճանաչման հարցի շուրջ կաշխատեն համապատասխան գերատեսչությունները»,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն Իրանի իր պաշտոնակցի` Մուհամեդ Ջավադ Զարիֆի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Վրաստանը հետաքրքրված է բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություններ առաջարկել տարածաշրջանի երկրներին, այդ թվում Իրանին: Դա էապես կնպաստի Իրանի կողմից վրացական դիպլոմների ճանաչմանը, ինչի շուրջ խոսել եմ իմ գործընկերոջ հետ։ Այս հարցի շուրջ կաշխատեն համապատասխան գերատեսչությունները»,- հայտարարել է Ջանելիձեն՝ նշելով, որ կողմերը պարաստակամ են խորացնել հարաբերությունները մշակույթի և կրթության ոլորտներում: