ԿԸՀ նախագահը հերքում է ընտրացուցակներում կրկնության վարկածը

ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին հերքում է ընտրական ցուցակներում ընտրողների կրկնության վերաբերյալ տեղեկությունը։

Կալանդարիշվիլիի խոսքով՝ տեխնոլոգիաները համապատասպանում էին տեղական օրենսդրությանը և միջազգային փորձին ու ստանդարտներին, ինչը հաստատել է նաև ամերիկյան ընկերությունը։

Ձայների կրկնօրինակման մասին հայտարարություն տարածել էր «Կոալիցիա փոփոխությունների համար» ուժը՝ ԿԸՀ-ի կողմից ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո։

Կոալիցիայի անդամ Թենգո Թևզաձեն ասել էր, որ ընտրությունները կեղծելու համար կիրառված սխեմաներից մեկի համաձայն՝ իշխող կուսակցությունը ընտրողների նույնականացման քարտերը առգրավելուց հետո թվայնացրել և կրկնօրինակել է դրանք, որն էլ հետագայում ստուգող սարքերը ճանաչել են։

Դիտորդական կազմակերպությունները խոսում են երեկ ընտրական գործընթացում հայտնաբերված խախտումների մասին, այդ թվում`

Հիմնական քվեարկության ընթացակարգերի խափանում, մակնշման կանոնների խախտում.

«Բացահայտվել է քվեարկության հիմնական ընթացակարգերի անապահովությունը՝ գծանշման կանոնների անապահովության խախտում, որը դրսևորվել է տարբեր ձևերով։ Բացի այդ, որոշ դեպքերում հատուկ լապտերը չի հայտնաբերել գծանշումը և թույլ է տվել ընտրողին առանց պատշաճ ստուգման մուտք գործել տեղամաս։

Եղել են քվեարկության դեպքեր այն ընտրողների կողմից, ովքեր ունեցել են գծանշման հետքեր։ Բացահայտվել են նաև նույն քաղաքացու կողմից մեկից ավելի անգամ կրկնակի ստուգման և քվեարկության դեպքեր», — ասում է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան։

Հիշեցնենք, որ ԿԸՀ պաշտոնական տվյալներով՝ ձայների 99 տոկոսի հաշվարկից հետո «Վրացական երազանքն» ունի 53,9 տոկոս։

Ընդդիմադիր կուսակցություններն ասում են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքների օրինականությունը։