Ալիևը շնորհավորել է Կոբախիձեին

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի կապակցությամբ վարչապետ Իրակլի Կոխաբիձեին շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ալիևը Կոխաբիձեին պաշտոնական այցով հրավիրել է Ադրբեջան՝ շարունակելու քաղաքական երկխոսությունը։

Ուշագրավ է, որ ըստ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքում հրապարակած նախանական տվյալների՝ արտերկրում բացված ընտրատեղամասերի առումով, Բաքվում բացված ընտրատեղամասերում լավագույն արդյունքն ունի «Վրացական երազանք»-ը, ընդհանուր՝ 96,58 տոկոս։

Ադրբեջան (Բաքու, ընտրատեղամաս 4).

  • «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 6 ձայն,
  • «Միասնություն-Ազգային շարժում»՝ 15 ձայն,
  • «Ուժեղ Վրաստանի»՝ 5 ձայն,
  • Վրաստանի համար»՝ 3 ձայն
  • «Վրացական երազանք»՝ 162 ձայն,
  • «Գիրչի»՝ 1 ձայն:

Ադրբեջան (Բաքու, ընտրատեղամաս 2).

  • «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 3 ձայն,
  • «Միասնություն-Ազգային շարժում»՝ 4 ձայն,
  • «Ուժեղ Վրաստանի»՝ 2 ձայն,
  • Վրաստանի համար»՝ 0 ձայն
  • «Վրացական երազանք»՝ 282 ձայն,
  • «Գիրչի»՝ 1 ձայն:

Տեղամասերի 99 տոկոսի հաշվարկից հետո «Վրացական երազանքի» ձայները հասել են 54 տոկոսի