Տեղամասերի 99 տոկոսի հաշվարկից հետո «Վրացական երազանքի» ձայները հասել են 54 տոկոսի

Առավոտյան ժամը 9-ի դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 3 111 տեղամասերից 3088 տեղամասերի նախնական արդյունքները (99.261%)։

Խորհրդարանական ընտրություններում նախնական տվյալներով առաջատար է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը։ Ընդդիմությունից ամենաշատ ձայները ստացել է «Կոալիցիան փոփոխությունների համար» միավորումը:

Տվյալները հետևյալն են՝

«Վրացական երազանք»՝ 54.234%;
«Կոալիցիա հանուն փոփոխությունների»՝ 10.822%;
«Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,105%;
«Ուժեղ Վրաստան»՝ 8.758%;
«Գախարիան Վրաստանի համար»՝ 7.753%
«Գիրչի»՝ 3.004%
«Հայրենասիրական դաշինք»՝ 2.45%
«Լեյբորիստական ​​կուսակցություն»՝ 0.728%

Բացի մեքենաների հաշվարկից, ընտրատեղամասերում ընթանում են ձեռքով հաշվման ընթացակարգեր։ Քվեաթերթիկները հաշվվում են նաև այն տեղամասերում, որտեղ ընտրություններն անցել են ավանդական եղանակով։

3111 ընտրական տեղամասերից արդիականացվել և ժամանակակից տեխնոլոգիական միջոցներով համալրվել է 2263 տեղամաս։

Ըստ ԿԸՀ-ի՝ նախնական տվյալներով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 58,94%, ընտրություններին մասնակցել է 2 060 412 ընտրող։