ԿԸՀ-ի 2206 ընտրատեղամասերի նախնական արդյունքները

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է 2206 ընտրատեղամասերի նախնական հաշվարկները:

ԿԸՀ-ի տվյալների համաձայն, 2206 ընտրատեղամասերի, որոնք կազմում են ընդհանուր ընտրատեղամասերի 70.91 տոկոսը, նախնական արդյունքներն են.

  1. «Վրացական երազանք»՝ 52,97 տոկոս,
  2. «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 11,21 տոկոս,
  3. «Միասնություն-Ազգային շարժում»՝ 9,84 տոկոս,
  4. «Ուժեղ Վրաստան»՝ 9,03 տոկոս,
  5. «Վրաստանի համար»՝ 8,23 տոկոս,
  6. «Գիրչի»՝ 3,23 տոկոս,
  7. «Հայրենասերների դաշինք»՝ 2,53 տոկոս:

Հիշեցնենք, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրողներին սպասարկել են 3 հազար 111 ընտրական տեղամասեր, որոնցից 3 հազար 44 ընտրատեղամասերը բացվել են Վրաստանի տարածքում, 67-ը` արտասահմանում։

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) փոխանցմամբ, ժամը 20:00-ի տվյալներով` ընտրատեղամասեր է այցելել 2 մլն 060 հազար ընտրող, որը կազմում է ընտրողների 58.94 տոկոսը:

Նշենք նաև, որ Վրաստանում անկախ exit poll-երի նախնական հաշվարկով` ընդդիմության ընդհանուր վարկանիշը գերազանցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարկանիշին: Իսկ ահա իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության անցկացրած exit poll-ի համաձայն՝ իշխող «Վրացական երազանք»-ը մնալու է իշխանության ղեկին ևս չորս տարի: