Ընտրությունների արդյունքները Դամիա գյուղում

Մառնեուլի շրջանի հայաբնակ Դամիա գյուղում ժամը 20։00-ի դրությամբ փակվեցին ընտրատեղամասերը, և սկսվեց հաշվման գործընթացը։

Հիշեցնենք, որ Դամիայում ընտրություններն անցկացվել են ավանդական մեթոդով։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի լրագրողը ընտրատեղամասի ներսում հետևել է գործընթացին։

Ընտրատեղամասում գրանցված էր 248 ընտրող, քվեարկել են 143-ը։

Ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ ձևով`

  • 41 — «Վրացական երազանք»` 105 ձայն,
  • 21 — «Տրիբունա»` 23 ձայն,
  • 25 — «Գախարիան Վրաստանի համար»` 5 ձայն,
  • 5 — «Միացյալ ազգային շարժում»` 4 ձայն,
  • 9 — «Ուժեղ Վրաստան»` 1 ձայն
  • 36 — «Գիրչի»` 1 ձայն,
  • 20 — «Ազատ Վրաստան»` 1 ձայն,
  • 6 — «Եվրոպացի դեմոկրատներ»` 1 ձայն
  • 4 — «Կոալիցիա փոփոխությունների համար»` 1 ձայն։