Վրաստանում խորհրդարանական ընտրություններն առաջին անգամ էլեկտրոնային տարբերակով են անցկացվում: Երկրի շրջանակներում այն ընտրատարածքներում, որտեղ գրանցված էր ավելի քան 300 ընտրող, կիրառվել են էլեկտրոնային սարքեր՝ վերիֆիկացման սարք և ձայների հաշվման սարք: Կից ներկայացնում ենք ժամը 20:00-ի տվյալները տարբեր ընտրատեղամասերից՝ ձայների հաշվման սարքերի տրամադրած կտրոնների, ինչպես նաև ավանդական մեթոդով անցկացված ընտրատեղամասերից:
Էլեկտրոնային ձայների հաշվման սարքն արձանագրում է, ընդհանուր առմամբ, ընտրողների քանակը, անվավեր ճանաչված քվեաթերթիկների քանակը, ինչպես նաև արձանագրում է, թե որ կուսակցության օգտին քանի քվե է ներկայացվել:
Ըստ կարգի, այս տվյալները տարբեր ընտրատեղամասերից, նախ, տպվում են կտրոնի տեսքով, այնուհետև ուղարկվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ձայներն ամփոփելու նպատակով: Այսպիսով, կտրոնների տվյալները կհրապարակվեն որպես նախնական տվյալներ, սակայն զուգահեռ ընտրատեղամասերում կընթանա նաև ձեռքով ձայների հաշվում, ինչը հնարավորություն կտա ավելի ստույգ պատասխաններ ստանալու: