Բերման է ենթարկվել 5 դիտորդ. ընդդիմությունը պահանջում է ազատ արձակել նրանց

«Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից Գիորգի Վաշաձեն հայտնել է, որ ձերբակալվել են «Եվրոպայի ձայն-ի 5 պաշտպաններ»։

Վաշաձեն պահանջում է անհապաղ ազատ արձակել նրանց։ 

«Հիմա նրանք անցել են ձերբակալությունների, Եվրոպական ձայնը հսկող 5 անձ ձերբակալվել է բացարձակապես անօրինական կերպով։ Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրանց, դա լիովին անօրինական գործողություն է»,- հայտարարել Է Վաշաձեն ։

Ինչպես «Նեթգազեթի»-ին պարզաբանել են կոալիցիայի մամուլի ծառայությունում, դիտորդները ձերբակալվել են ոստիկանության կողմից Իսանիի ընտրատեղամասերից մեկում դիմակայության ժամանակ: Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ այս պահին տեղեկություն չունի:

Հեղինակ՝
Լուսինե Նուրջանյան