Վրաստանում խորհրդարանական ընտրությունները շարունակվում են։ Ախալքալաքի մունիցիպալիտետի Կուլիկամ գյուղի հանրային դպրոցում բացվել է 12-րդ ընտրատեղամասը։ «Ալիք Մեդիա»-ի նկարահանող խումբն ընտրատարածքում է ցերեկվա ժամը 15։40-ից։
Կուլիկամում ևս ընտրություններն ընթանում են էլեկտրոնային եղանակով, ընտրատարածքում 2 նույնականացման և 2 ձայների հաշվման էլեկտրոնային սարքեր են տեղադրված։
Ժամը 15։40-ի դրությամբ, Կուլիկամ գյուղում 360 հոգի է մասնակցել ընտրությանը, իսկ գրանցված ընտրողների ընդհանուր թիվը 660 է։
Լուսանկարները՝ Լուսինե Նուրջանյանի