Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայի ընտրատեղամասում եվրոպամետ ընդդիմությունը խոշոր հաշվով հաղթել է «Վրացական երազանք»-ին։ Ըստ նախնական արդյունքների՝ եվրոպամետ ընդդիմությունն ստացել է 70% քվե, «Վրացական երազանք»-ը՝ 30%։
Տեղամասում, ընդհանուր առմամբ, 50 մարդ է քվեարկել, և ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
«Վրացական երազանք» — 15 ձայն,
«Կոալիցիա փոփոխություների հանար»՝ 14 ձայն,
«Միացյալ ազգային շարժում»՝ 10 ձայն,
«Ուժեղ Վրաստան»՝ 9 ձայն,
«Գախարիան Վրաստանի համար»՝ 2 ձայն։
Հիշեցնենք, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրողներին կսպասարկեն 3 հազար 111 ընտրական տեղամասեր, որոնցից 3 հազար 44 ընտրատեղամասերը բացվել են Վրաստանի տարածքում, 67-ը` արտասահմանում։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով։ Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը։
150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 18 քաղաքական կուսակցություններ/միավորումներ: Նրանց մասին հավելյալ տեղեկությունները հասանելի են այս հղմամբ: Այս խորհրդարանական ընտրությունները երկրի հատկապես արտաքին քաղաքական կուրսի համար վճռորոշ նշանակություն կունենան։