Ընտրական գործընթացը Խանդո գյուղում

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին Վրաստանում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ն այցելեց Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղի 58-րդ ընտրատեղամաս, որտեղ ընտրություններն ընթանում են ավանդական ձևաչափով։ Ընտրատեղամասը բացվել է առավոտյան ժամը 08:30-ին։ Բնակիչների մասնակցությունն ընտրական գործընթացին ժամը 08:30-09:00-ի սահմաններում պասիվ է գնահատվում։